- Էդքան երջանկություն եմ տվել քեզ, քանի՞ դժբախտ ես սփոփել։
- Բայց ես չեմ իմացել, որ երջանկությունը դժբախտին սփոփելու համար ա։
- Բա ինչի՞ համար ա։
- Ես կարծել եմ՝ վայելելու համար ա, երջանիկ լինելու համար ա։
- Ափսո՜ս, ո՜նց եմ սխալվել, ինչքա՜ն երջանկություն եմ անտեղի վատնել։
- Բայց ինչի՞ անտեղի, ես երջանիկ եմ եղել, չէ՞, դա հաշիվ չի՞։
- Դու երջանիկ չես եղել, դու չես էլ իմացել, թե ինչ ա երջանկությունը։ Եթե դու չես տեսել, թե ոնց ա հուսահատ մարդը հեռանում անդունդի եզրից, ոնց են որբ երեխայի աչքերը փայլում Նոր տարվա նվերից, ոնց ա լքված շան վախեցած հայացքը դառնում չարաճճի հայացք, դու գաղափար անգամ չունես, թե ինչ ա երջանկությունը։ Դու պարզապես գոհ ես եղել կյանքից, իսկ երջանկությունն անտեղի վատնվել ա, ինչպես գազն ա դուրս հոսում ծակ կրակայրիչի միջից։ Դու թանկարժեք ոսկով հոտած միս ես առել, կերել ես ու կարծել ես, թե լիքը ստամոքսը երջանկություն ա․․․
Հենրիկ Պիպոյան